Լրահոս
Օրվա լրահոսը

Բյուրեղավանի նախկին ղեկավարին վերագրվում է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն

Փետրվար 11,2024 20:48

Aravot.am-ի տեղեկություններով՝  իրավապահներին օպերատիվ տեղեկություններ են հասել ՀՀ կառավարության 1997 թ. հունիսի 3-ի թիվ 165 որոշման հիման վրա 1905.3 քմ մակերեսով և 10.763.415 դրամ հաշվեկշռային արժեքով Բյուրեղավանի թիվ 2-րդ մանկապարտեզի ապօրինի մասնավորեցման գործընթացի վերաբերյալ:

Կառավարության որոշմամբ՝ մանկապարտեզի շենքը «Տնաշինություն» ՓԲ ընկերության կազմից առանձնացվել և սեփականության իրավունքով Կոտայքի մարզի Բյուրեղավանի քաղաքային համայնքին էր հանձնվել, ինչից հետո նույն համայնքի այդ տարիներին ղեկավար հանդիսացած Շավարշ Սեդրակյանը, նախնական տեղեկություններով, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, օգտագործելով համայնքի գույքի նկատմամբ տնօրինման, տիրապետման և օգտագործման լիազորությունները, համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ փաստացի չկայացած աճուրդի վերաբերյալ քաղաքապետարանի արձանագրությունների մեջ անձնական այլ դրդումներով կեղծ տեղեկություններ են մտցրել Թ. Մ.-ի՝ աճուրդի մասնակից հանդիսանալու, խառը ապրանքների առևտուր կազմակերպելու համար նրա կողմից տարածքը գնել ցանկանալու մեկնարկային գնի չափով վճարում կատարելու պատրաստակամություն հայտնելու և այլնի վերաբերյալ:

Ինչի  հիման վրա կազմված իրավաբանական նշանակություն ունեցող իրադարձություններ հավաստող, գույքն աճուրդով վաճառելու մասին 2005 թ. հունիսի 14-ին արձանագրությունը ներկայացվել է  աճուրդային հանձնաժողովի ստորագրմանը եւ համայնքային սեփականություն հանդիսացող տվյալ պահին 29.000.000 դրամ շուկայական արժեք կազմող 957.2 քմ մակերեսով գույքը, անշարժ գույքի աճուրդ-վաճառքի 2005թ. հունիսի 20-ին պայմանագրով ընդամենը 3.445.952 դրամ գումարով օտարվել է իբր աճուրդի հաղթող Ա. Վ.-ին:  Այդ կերպ իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ համայնքի նախկին ղեկավարը համայնքին զրկել է սեփական գույքը տնօրինելու, տիրապետելու ու օգտագործելու հնարավորությունից և վատնման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի 25.554.045 դրամ արժողությամբ գույքը:

Մեր տեղեկություններով՝ այս գործը գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829