ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը
Նիկոլը Հայոց նավակը հեռացրել է Արարատից ու տանում է դեպի Անկարա։
Պետականաքանդ ՔՊ կոչվող խմբակի հավաքին գլխավոր պետականաքանդ Փաշինյանն ասել է. «Պարտավորված եմ զգում փոթորկահույզ օվկիանոս ընկած մեր նավակը ափ դուրս բերել»։
Նիկոլ, «փոթորկահույզ օվկիանոս ընկած մեր նավակը ափ դուրս բերել» դու չես կարող։ Չես կարող, քանի որ
1. Համապատասխան գիտելիքներ ու հմտություններ չունես։
2. Ինքդ ես այդ «նավակը» Հայոց ափերից հեռացրել եւ մտցրել «օվկիանոսի ալիքների» մեջ։
3. Դու մեր նավակը Արարատից ու Արցախից կտրել ես ու տանում ես դեպի Բաքու եւ Անկարա։
4. Քո նպատակը «նավակը» ոչ թե անվտանգ ափ հասցնելն է,այլ՝ բարեհաջող թուրքական ափերի մոտ կայանելը։
5. Դու վաղուց այլեւս «նավապետ» չես, բայց դեռ տեղյակ չես։