Ինչպե՞ս ենք պատրաստվում մեր գործերը կազմակերպել այնպես, որպեսզի ապահովենք, որ մեր պետությունը միշտ լինի որպես Հայաստանի Հանրապետություն։
Ասել է Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արագածոտնի մարզի նախաձեռնող նիստին:
«Սա մեր իրականության մեջ շատ կարևոր հարց է, քանի որ պատմականորեն մեր պետականությունը ընդհատվել է, տարբեր ժամանակներով, բայց ընդհատվել է։
Մեր պատմական փորձի վերլուծությամբ, մենք պետք է հանգենք, թե ինչ գաղափարախոսություն պիտի դնենք մեր պետության հիմքում, որպեսզի ապահովվի մեր պետության հարատևությունը»,- նշել է Փաշինյանը։
Կարդացեք նաև
Ո՞րն է մեր հանցանքը․ որ ժողովրդի՝ խաղաղության հասնելու ուղերձը բավարար խորությամբ չենք ընկալել, չենք վերլուծել և հետ չենք եկել ժողովրդին ասելու, որ մենք հասկացանք՝ խաղաղություն եք պատվիրում, բայց դրան հասնելն ահավոր տհաճ և ծանր է։
Հիմա պարտավորված ենք առաջնորդել ականապատ դաշտից անվնաս կամ նվազագույն կորուստներով դուրս գալուն»,- նշել է Փաշինյանը։