Լիոնի գեղարվեստի թանգարանում Riposte Alimentaire խմբի երկու բնապահպան ակտիվիստներ ապուր են լցրել Կլոդ Մոնեի «Գարուն» կտավի վրա։
«Այս գարունը կլինի մեր միակը, եթե մենք չարձագանքենք: Ի՞նչ են նկարելու մեր ապագա նկարիչները։ Ինչի՞ մասին ենք երազելու, եթե գարուն չլինի»,- վանկարկել են Իլոնան և Սոֆին։
Թանգարանն ու Լիոնի քաղաքապետարանը հայտնել են, որ մտադիր են բողոք ներկայացնել այս վանդալիզմի ակտի կապակցությամբ։