«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի դստեր՝ Ծովինար Գինոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Ձեզ հետ եմ ես, ովքեր ցավից պարում են…
Այլևս պարս անդադար կորստի ցավով, բայց և հպարտությամբ զուգակցված է լինելու…
Շնորհակալ եմ իմ մեծ ընտանիքին, որ այսքան իմ կողքին եք։
Հորս գործը անպայման շարունակվելու է, որովհետև իրավունք չունենք թուլանալու, ու ես չեմ թուլացել, ինքն ինձ անդադար ուժ է տալիս։
Փնտրում էի իր հետ նկար, շատ երջանիկ պահեր գտա, շատ հուզվեցի, բայց հետո գտա կարևորագույն նկարը…
Այս նկարը արվել է 2020 թվականին իր պատերազմ մեկնելու գիշերը, երկուսս էլ ժպտում ենք, բայց սրտի խորքում վախենում, որ դա կարող է մեր վերջին հանդիպումը լինել…
Շնորհակալ եմ քեզ, դու ես կերտել էն Ծովինարին, ով ուժ ունի քեզ ճանապարհելուց անգամ ամուր մնալու։ Շնորհակալ եմ, որ միշտ կողքիս ես եղել և շարունակում ես։
Կարդացեք նաև
Շնորհակալ եմ Աստծուց, որ արժանացել եմ հենց քո դուստրը լինելու հպարտությանն ու արժանապատվությանը…
Միշտ միասին ենք լինելու, և դու միշտ իմ թիկունքն ես լինելու…
Կեցցես Ծովինար, դու արժանավոր Հայի արժանավոր դուստրն ես։ Մտքերդ առողջ են, իսկ նպատակներդ հայ դյուցազնուհուն հատուկ։ Քո անկոտրում վիճակը ոգևորում է մեզ։ Դու մեզ հույս ես տալիս, որ Գագիկ Գինոսյան հզոր ու մաքրամաքուր տեսակը շարունակելու է ապրել ու գործել արդեն քո միջոցով և քեզ է վիճակված ապահովելու նրա հայրենասիրական երազանքների իրականացումը։
Գագիկի պես մարդիկ չեն անհայտանում: Ընտրիր գիշերային աստղային երկնքում մի աստղ ու անվանիր այն ԳագիկԳինիսյան:
Ես որպես հայուհի հպարտանում եմ Գագիկ Գինոսյան հայու տեսակով,առավել ևս,որ նման դուստր ունի։