Լրահոս
Օրվա լրահոսը

«Դժգույն» եւ «դժբախտ» երեւույթների համառոտ ցուցակը

Փետրվար 10,2024 10:00

Վերջին ամիսներին «դժգույն» եւ «դժբախտ» բնակավայրերի, իրադարձությունների, երեւույթների, արժեքների քանակը կտրուկ մեծացել է: Դրանց ամբողջական ցուցակը մի քանի էջ կզբաղեցներ, այդ պատճառով կսահմանափակվեմ մի քանի կետերի թվարկմամբ:

Եվ այսպես, «դժգույն» եւ «դժբախտ» են՝

1/ 1988 թվականի Ղարաբաղյան շարժումը, որովհետեւ դա հավակնություն էր «ուրիշի տարածքի» նկատմամբ,

2/ 1990 թվականի Անկախության հռչակագիրը, որովհետեւ այնտեղ «սխալ» եւ «պատերազմ հրահրող» կետեր կան,

3/ 1991 թվականի անկախության հանրաքվեն, որովհետեւ պետություն էր ստեղծվում, պարզվում է, «միայն» Արցախն ազատագրելու համար, եւ խնդիր դրված չէր, որ պետական ազգ դառնանք,

4/ 1992-1994 թվականների պատերազմը (տես՝ կետ առաջին),

5/ ՀՀ սահմանադրությունը, որովհետեւ հղում է կատարում Անկախության հռչակագրին,

6/ հայոց պատմությունը, որը, ինչպես պարզ դարձավ, կապ չունի Հայաստանի պատմության հետ,

7/ հայ ժողովուրդը, որովհետեւ այդպիսի ժողովուրդ, ըստ էության, չկա, կա միայն Հայաստանի ժողովուրդ,

8/ Հայ Առաքելական եկեղեցին, որը «հետամնաց գաղափարներ» է դավանում,

9/ Մասիս սարը, քանի որ ՀՀ տարածքում չէ,

10/ Սեւանն ու Ջերմուկը, քանի որ կարող են գտնվել  թշնամու նշանառության տակ:

Թվարկումը, կրկնեմ, կարող է երկար լինել, բայց այսքանով սահմանափակվենք՝ տեղ խնայելու համար: Հարց է առաջանում՝ իսկ ի՞նչն է  «գունավոր» եւ «բախտավոր»: Տրամաբանական պատասխանն է՝ 2018 թվականի հեղափոխությունը եւ դրա առաջնորդը, որը մեզ վերջապես կսովորեցնի, թե ինչ է նշանակում «պետական ազգ» լինել:

Ի՞նչ կարելի է անել այս ամայացած դաշտում: Թերեւս իշխել՝ այնքան ժամանակ, որքան ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը հավատում է այս ամբողջ առասպելաբանությանը: Բայց հաստատ հնարավոր չէ պետություն ունենալ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Ռոման says:

    Ինչպես կասեր դասականը դենացիֆիկացիան պոզով պոչով չի լինում:
    Սա վերջի սկիզբն ա, նոր արհավիրքներ է բերելու մեր գլխին ՔՊ-ն: Կոնտրիբուցիաներ, նոր տարածքների հանձնում, Արցախյան պատերազմների մասնակիցների հանձնում Ադր և այլն:

  2. Սարգիս Զեյթունյան says:

    Ի՞նչ կարիք կա պարբերաբար շեշտել, որ «ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը» դավաճանին հավատում է, հետևում է, աջակցում է և այլն: Այդ սխալ դրույթն է եղել Նիկոլի հիվանդ ուղեղում ու իր բոլոր կամայականությունների հիմքում սկսած հեղափոխությունից (այ հենց դա՛ էր գունավորը, որքան էլ չընդունեք) մինչև թուլամորթ ուժայիններին իրեն ենթարկեցնելը 2021-ին: Դրանից հետո ինքն էլ էր հասկանում, որ իր հենարանը ոչ թե «հպարտ քաղաքացին» է, այլ լափամանի հույսին մնացած ուժայինը, աշխարհաքաղաքական շահն ու թուրքը: Նույնիսկ 2018-ի փառահեղ խեղկատակությունից հետո Նիկոլին իր ելքով հանդերձ ընտրել էին ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների 1/3-ը:
    Այն, որ մարդիկ որևէ ելք չեն տեսնում, չի նշանակում, որ նրանք կողմ են կատարվողին: Ուղղակի մենք (ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը) գլուխներս սուսուփուս հարմարեցնում ենք կոճղի վրա:

  3. Լավատես says:

    Կախարդական փայտիկը՝ համաշխարհային օրակարգը չար կախարդի ձեռքում է՝ գլոբալ այլասերվածի, արդեն համարյա կասկած չունեմ, որ այսօրվա հակամարտող ազգերի ղեկավարներին իր նման այլասերված կրթել, դաստիարակել եւ նշանակել է կախարդական փայտիկով գլոբալ այլասերվածը: Բայց նա ունի իր թշնամուն, ով հավակնում է այդ կախարդական փայտիկին՝ դա գլոբալ նորմալն է՝ ազգերի ազգասեր, ժողովրդասեր փոքրաքանակ, բայց հզորագույն խելքով ու ոգով զանգվածը, որն իր մեջ ուժ կարող է հայտնաբերել միավորվելու իր ազգի ներսում եւ ազգի ներսում միավորվելուց հետո միավորվի մյուս նման ներսում միավորված ազգերի հետ: Այլասերվածը պատերազմին հակադրում է խաղաղություն, իրականում խաղաղությունը երբեք չի ապահովագրում պատերազմից, պատերազմի միակ սանձահարող ուժը՝ դա պատերազմում պարտվելու եւ Հաագայի եւ Նյուրնբերգի նման ոչ միայն կատարող հանցագործների, այլ առաջին հերթին այդ հանցագործությունները կազմակերպող հանցագործների դատավարությունն է: Այլ կերպ ասած, միջուկային զենքի դեմ միայն միջուկային զենքն է բերում խաղաղության, գլոբալ այլասերվածի դեմ միայն գլոբալ նորմալն է բերում խաղաղության, ուժային բալանս, տնտեսական բալանս, քաղաքական բալանս՝ սա է խաղաղության պայմանը: Գլոբալ այլասերվածը ջարդում է այդ բալանսը, ուժեղացնելով մի ուժին, հետո մյուսին: Հիշեցնում է գայլի ու նապաստակի մուլտը, երբ գայլը ծանրաձողը բարձրացնում է, մեկ էլ հայտնվում է գլոբալ այլասերված թիթեռը, որը մեկ նստում է ծանրաձողի աջ մասում՝ օգնում է Ուկրաինաին եւ գայլին տանում աջ, մեկ ձախ մասում՝ օգնում է Ռուսաստանին եւ գայլին տանում ձախ, հետո նստում մեջտեղում եւ ծանրաձողն ընկնում է գայլի վրա, այսինքն՝ վարի է տալիս Ուկրաինաի եւ Ռուսաստանի պետականությունը: Գլոբալ այլասերվածի ուժը թիթեռի ուժ է, պարզապես նա լավ գիտի, որտեղ նստի: Գլոբալ նորմալն էլ թիթեռի հետ վարվելու ձեւ գիտի: Սա խելոքների կռիվ է եւ խելոքները ոչ միայն կարող են վիրավորել իրար, այլ ընդունակ են խելք խելքի տալ ու ազգերի ներսում եւ ազգերի միջեւ ուժային, տնտեսական եւ քաղաքական բալանս ապահովեն, դառնալով բարի կախարդ եւ կախարդական փայտիկը վերցնելով իր ձեռքը սեփական համաշխարհային բալանսի օրակարգ պարտադրել:

  4. Հայ մարդ says:

    Ամենադժգույնը՝ դա հայի դյուրահավատությունն է և ուժեղ «եղբայրական պետությունների» (Ռուսաստան, ֆրանսիա, Իրան, ԱՄՆ) օգնությամբ մեր թշնամուն հաղթելու միամտությունը: Ընդ որում օգնության ենք դիմում մեկին, հետո մյուսին, իսկ հետո երրորդին, չորրրորդին, այնուհետև նորից վազում առաջինի մոտ, երկրորդի և այսպես շարունակ (այդ առումով՝ նիկոլից անինքնասեր վազվզող չէինք գտնի և գտանք իրեն գժի տեղ դնողին):
    Ավելի ծայրահեղ դյուրահավատություն և միամտություն ցուցաբերեցինք, երբ պետության կառավարումն ամբողջությամբ վստահենցինք նույնիսկ բարձրագույն կրթություն չունեցող ծաղրասեր «նիկոլ առաջնորդին»՝ դատական և օրենսդիր իշխանությունների կառավարումը նույնպես թույլտրելով «ժողովրդի վարչապետի» քմահաճությանը , որը պրիմիտիվ խորամանկությամբ (իբր՝ խոնարհվում է մեր առաջ, իբր՝ սիրում է մեզ, իբր՝ հպարտանում է մեզնով) և օտարների աջակցությամբ գահ բարձրանալուց հետո սկսեց Հայաստան-Արցախ-Սփյուռք զորեղ եռամիասնության կազմաքանդումը (բաժանիր, որ թշնամիները մեզ տիրեն՝ ծրագրով):
    Հարց – եթե մենք շարունակում ենք մեր երկրի ղեկավար պահել Արցախը հանձնողին, Հայաստանը կազմաքանդողին և թշնամու ծրագրերը սպասարկողին, ապա դժգույն են մեր բնակավայրե՞րը և դժբախտ ենք մե՞նք, թե՝ պարզապես ինքներս ընտրում ենք ամենահեշտը՝ անառողջ արժանապատվությունը, դարերով կրկնվող դյուրահավատությունը, «փրկիչ եղբայրների» վրա հույս դնելու միամտությունը և գաղթականի ցուպը ձեռքներս վերցնելու պատրաստակակամությունը (գործիքակազմն էլ վաղուց ենք ստեղծել՝ «որտեղ հաց, այնտեղ կաց», «քանի լեզու գիտես, այնքան մարդ ես»):

    ԱՐԹՆԱՑԻՐ ՀԱՅ ՄԱՐԴ

  5. Ruben says:

    Տարօրինակ արարածներին, ովքեր չունեն բանականություն, անվանել մարդ՝ բնության աղավաղում է: Պատմության խեղաթյուրումը (1988-2023 թվականների) հանգեցնում է բնակչության դեգրադացմանը: Դրա հիմնադիրը դեռ կա ու դեռ շարունակում է իր սեւ գործը:
    Իրականում մարդը պետք է պաշտպանի իր տունը։ «Դժգույն» եւ «դժբախտ» են բոլոր նրանք, ովքեր լքել են իրենց տները: 15 տարի հետո կգրեն Հադրութի, Շուշիի, Մարդակերտի, Ստեփանակերտի, Գորիսի, Կապանի, Մեղրիի… «հերոսական պաշտպանության» մասին: 100 հազար ղարաբաղցիների մեջ չկար 10 հազար տղամարդ, ով զենքը ձեռքին պաշտպաներ իր տունը։ Նույնը տեղի ունեցավ ժամանակին Արծվաշենում։ Ազգային “հերոս” Վազգեն Սարգսյանը դատարկեց ու հանձնեց Արծվաշենը, Շահումյանի շրջանը: Ղարաբաղի “հերոսները” դատարկեցին ու հանձնեցին Արցախը: Դաշնակցականները կհանձնեն Գյումրին, հանրապետականները՝ Կապանը, Քոչարյանը՝ Քաջարանն ու Մեղրին, Փաշինյանին մնում է վաճառի Երեւանը:
    Յանը տված արարածյա՞ն են:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829