Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես 1600-ամյա այբուբենը ձևավորեց հայկական ինքնությունը․ BBC Travel-ը հոդված է հրապարակել Հայոց այբուբենի մասին

Փետրվար 09,2024 23:45

BBC Travel-ը հոդված է հրապարակել Հայոց այբուբենի մասին։

«Ինչպես 1600-ամյա այբուբենը ձևավորեց հայ ինքնությունը» վերնագրով հոդվածի հեղինակ Սուգատո Մուքերջին պատմում է, որ Հայոց այբուբենը սոսկ գրային համակարգ չէ. այն նաև թվային համակարգ է, որն օգտագործվում է մաթեմատիկական հաշվարկների և օրացուցային տարեթվերի գրանցման համար, ինչպես նաև ազգային հպարտության առարկա է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոդվածում լրագրողը կիսվել է նաև իր տպավորություններով՝ Հայոց այբուբենի հուշարձան և Մատենադարան կատարած այցից։

«Ես գիտեի, որ հայկական տառերի գեղագիտական ձևերը, ժողովրդական արվեստում և գեղագրության մեջ դրանց երկարատև օգտագործման շնորհիվ, ներառել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակներում, բայց գաղափար չունեի, որ տառերի նրբագեղ, գեղարվեստական նկարները նույնպես օժտված են գաղտնի կոդերով, գաղտնագրությունով և թաքնված հատկություններով։

Բոլոր 36 տառերը ոչ միայն այբուբենի մաս են կազմում, այլև ունեն նշանակված թվային արժեք՝ կախված այբուբենի իրենց կարգից: Երբ դասավորվում են չորս սյունակներում և ինը շարքերում, յուրաքանչյուր սյունակի տառերը, համապատասխանաբար, ներկայացնում են թվեր՝ մեկ, տասնյակ, հարյուրյակ և հազարյակ»,- գրել է Մուքերջին։

 

«Ա1+»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829