Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել Հայկական PR դպրոցի (Armenian PR School) ավարտական հոսքի մասնակիցների հետ։
Ա.Թաթոյանը հանդիպմանը հանրային հաղորդակցության մասին խոսելիս ընդգծել է լրագրողների աշխատանքի կարևորությունը. նրանց շնորհիվ է քաղաքացին տեղեկանում այն մասին, թե ինչպես են աշխատում պետական մարմինները, աշխատանքի ինչ թերություններ ունեն։ Այդպես է նաև ապահովվում պետության նկատմամբ քաղաքացու վերահսկողությունը։
«Հանրային մարդը պետք է հստակ գիտակցի, որ իր վարքագիծը, իր ցանկացած քայլ՝ առցանց հարթակում, թե ոչ, կարող է դառնալ մարդկանց քննարկման առարկա: Ցանկացած պաշտոնյա պետք է նկատի ունենա, որ եթե ստանձնում է հանրային նշանակության որևէ գործառույթ, ուրեմն պետք է պատրաստ լինի հաղորդակցվելու իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների հետ և հարգանքով վերաբերվի նրանցից յուրաքանչյուրի արժանապատվությանը: Պաշտոնավարման ամբողջ ընթացքն է քաղաքացու վերահսկողության ներքո՝ անկախ նրանից կոնկրետ պահին պաշտոնյան աշխատանքի մեջ է, թե ոչ»- նշել է Արման Թաթոյանը։