Փարիզում կայացած ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2024/2025 թթ. Մրցաշարի վիճակահանության արդյունքով Հայաստանի ազգային հավաքականը հայտնվել է C լիգայի C4 խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Ֆարերյան կղզիները, Հյուսիսային Մակեդոնիան եւ Լատվիան:
Մեր ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը մեկնաբանելով վիճակահանության արդյունքները նշել է, որ հեշտ մրցակիցներ այլեւս չկան:եւ հետաքրքիր հանդիպումներ են սպասվում: Նրա խոսքով ֆավորիտը Հս. Մակեդոնիան է, իսկ Լատվիայի հետ կապված ասել է, որ անհարմար մրցակից է, սակայն կրած պարտության դիմաց պատասխանելու լավ հնարավորություն է ստեղծվել:
Առաջին խաղը Հայաստանի հավաքականն անցկացնելու է սեպտեմբերի 7-ին՝ հյուրընկալելով հենց Լատվիային, իսկ մինչ այդ, մեր ֆուտբոլիստները ընկերական չորս հանդիպում են ունենալու հաջորդաբար Կոսովոյի, Չեխիայի, Սլովենիայի եւ Ղազախստանի հետ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ