Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ լավ կլիներ, որ Փաշինյանի մեղսունակությունը ստուգվեր, իր ցինիկ ծիծաղը, ինչ-որ անեկդոտներ պատմելը…». Արամ Պետրոսյան

Փետրվար 09,2024 22:30

Իշխանություններն ասում են՝  եկեք Սահմանադրությունը փոխենք, որովհետեւ այն մրցունակ չէ: ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ասաց՝ թրենդներին չե՞ք հետեւում, մարդիկ ինչի՞ են ձգտում նոր iPhone-ի, աշխարհի իրողությունները փոխվել են ու պիտի փոխվի նաեւ Սահմանադրությունը: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Հայաքվե» նախաձեռնության անդամ, իրավաբան Արամ Պետրոսյանը հակադարձեց. «iPhone արտադրող երկիրը արդեն 400-500 տարի նույն Սահմանադրությունն է օգտագործում: Այդ թեզերը մանկական մակարդակի են: Երեկ էլ ԱԺ-ում ասաց՝ բրենդավորումը պիտի փոխենք: Եթե մարդը պետությունը անհատ ձեռներեցից կամ ՍՊԸ-ից չի կարողանում տարբերակի եւ իր գործունեությամբ հենց այդպես էլ վերաբերվում է, չնայած շատ ողջամիտ մարդիկ նույնիսկ ՍՊԸ-ին շատ ավելի լուրջ են վերաբերվում, քան ինքը պետությանը»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում անդրադարձավ Անկախության հռչակագրի նախաբանում 3 հիմնական ուղենիշներին՝ մեկը հայ ժողովրդի իղձերն են, երկրորդը՝ պատմական արդարությունը, երրորդը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը եւ հարցադրումներ արեց, թե ո՞րն է պատմական արդարությունը, ամեն մեկը տարբեր է հասկանում, կամ ո՞րն է հայ ժողովրդի իղձը, ի վերջո ի՞նչ է նշանակում հղումը ԼՂ-ի եւ ՀՀ-ի միավորման մասին որոշման, որը հռչակագրի մեջ հիշատակվում է: Ըստ նրա, եթե մենք դա մատնանշում ենք, ապա ի՞նչ խաղաղության մասին է խոսքը:

Արամ Պետրոսյանն արձագանքեց. «Ամեն մարդ իր անձնական իղձն ունի, որոնք բնականաբար տարբեր են, բայց հավաքական մեր իղձերը պետք է նույնը լինեն: Հասկանալի է, որ մենք այս պահին չենք կարող որեւէ կերպ վերադարձնենք Վանա լիճը, բայց եթե դա մենք ջնջենք մեր հիշողությունից, ապա այլեւս երբեք նաեւ Սեւանի տերը չենք լինելու, ուղիղ կապ ունի: Եթե դու մոռացության տաս քո մի երեխայի կորուստը, ապա ինչի՞ պետք է մյուսի համար պայքարես: Իր ասելով մենք պետք է Արցախի նշաձողն իջեցնեինք՝ հանուն խաղաղության, հետո Արցախը հանձնեինք՝ հանուն խաղաղության, հետո Սեւ լիճը հանձնեցինք, հիմա ասեկոսեներ կան, որ Մեղրիում ու Վարդենիսում պետական կառույցներն են դուրս բերում, ցավոք, որոշ բաներ հաստատվում են արդեն, որ դուրս են բերվում:

Մարդ, որի հայրենասիրությունը այն մակարդակի վրա է, որ կանգնում է հայկական սարի առաջ, գյուղացուն ասում է՝ այդ սարը մեզ պետք չի, տանք թուրքերին, պրծնենք, այդ սարի վրա մեկ է մենք ի՞նչ ենք անում, հակառակն էլ չի հասկանում՝ լավ, բա թուրքը էդ սարն ի՞նչ է անում, եթե այդքան անպիտան է: Չեմ կարող իրեն մեկնաբանել: Շատ լավ կլիներ, որ իր մեղսունակությունը ընդհանրապես ստուգվեր: Կարծում եմ՝ պետք է, որովհետեւ իր պահվածքը, կառավարության նիստերի ժամանակ ցինիկ ծիծաղը, ինչ-որ անեկդոտներ պատմելը…Ես 2 տասնյակից ավելի պետծառայող եմ եղել, չեմ պատկերացրել, որ կարելի է հանրայինի ուղիղ եթերում անեկդոտներ պատմել: Դա պետական ծառայողին հարիր պահվածք չէ առնվազն: Մի քանի հարյուր դրվագ կարող ես պատմել, թե ինչպիսի ոչ հարիր պահվածք է՝ ինչ-որ տեղ է գնում, հաց է ուտում, հետո ձեռքերը ինքն իր շորի վրա է սրբում, քաղաքացին էլ «քռչիկ» է առաջարկում, որ ինքը ուտի…»:

Դիտարկմանը՝ գիտեք ինչ, ժողովրդի ծոցից դուրս եկած վարչապետ ունենք, ասում են՝ մենք երբեք նման ընտրյալ չենք ունեցել՝ Արամ Պետրոսյանն արձագանքեց. «Մենք փայլուն մակարդակի ժողովուրդ ունենք: Ունենք ժողովուրդ, որը մի քանի հազարամյակի պատմություն ու մշակույթ ունի, ցավոք, ոնց որ բոլոր ժողովուրդները, մենք էլ ունենք մեր սեւ կետերը, այս դեպքում նկատի ունեմ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին»:

 

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Սահմանադրության փոփոխության անհրաժեստությոնը պայմանավորված է թե ով կլինի իշխանություն՝պարտվածը թե հաղթողը՝պարտված իշխանությանը պարտվողական սահմանադրություն է պետք իր գոյությունը «քարշ»տալու ճամար։Հաղթող ուժին գործող սահմանադրությունը ամբողջովին բավարարում էր։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829