«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն բավականին հասուն են և կարողանում են լուծել միմյանց միջև եղող խնդիրները, և այդ ուղղությամբ աշխատանքն ընթանում է իր տեմպերով:
Նա «կատարյալ անհեթեթություն» է անվանել Ժոզեպ Բորելի վերջին հայտարարությունը, որում նա մատնանշում էր Ադրբեջանի տարածքային հավակնությունները Հայաստանին և կոչ էր անում Բաքվին վերադառնալ Երևանի հետ առարկայական բանակցությունների։
▪️«Ադրբեջանին ուղղված մեղադրանքները Հայաստանի նկատմամբ մեր իբր տարածքային պահանջների մասին ոչ այլ ինչ են, քան մեղքը ցավոտ գլխից առողջի վրա գցելու անհաջող և անօգուտ փորձ։ Միայն տեսնեք Հայաստանի գործող Սահմանադրությունը և դրանում առկա հղումն այս երկրի անկախության հռչակագրին, որն ամրագրում է կամայական և բացարձակապես ոչ լեգիտիմ որոշումը, այսպես կոչված, «Հայկական ԽՍՀ վերամիավորումը Լեռնային Ղարաբաղին»»:
▪️«Կոնկրետ նման փաստերը շատ են, վերցրեք գոնե Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունված պայմաններն ԱՊՀ-ին Հայաստանի անդամակցության վավերացման գործընթացում՝ կասկածի տակ դնելով Ղարաբաղի պատկանելությունն Ադրբեջանին, կամ Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ հարուցված բազմաթիվ դատական գործերը 44-օրյա պատերազմի ավարտից հետո, որոնց փաստաթղթերը պարունակում են բացահայտ տարածքային պահանջներ Ադրբեջանի դեմ»։
Կարդացեք նաև
▪️«Էլ չեմ խոսում Հայաստանի ԱԳՆ պաշտոնական կայքի մասին, որը շարունակում է Ադրբեջանի Ղարաբաղի շրջանը ներկայացնել որպես պատմական Հայաստանի անբաժանելի մաս։ Մենք բազմիցս հայկական կողմի ուշադրությանն ենք ներկայացրել մեր վերոնշյալ բոլոր մտահոգությունները, սակայն, ցավոք, դրանք վերացնելուն ուղղված կոնկրետ գործողություններ դեռևս չեն ձեռնարկել։ Ադրբեջանական մոտալուտ սպառնալիքի մասին ծիծաղելի լուրերի կանխամտածված տարածումն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունների պահպանմանը զուգահեռ ոչ միայն խորամանկություն է, այլև ճանապարհ դեպի ոչ մի տեղ»,- նշել է Ամիրբեկովը։
Region Monitor