Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ կայացավ Լեւոն Ազատի Սարգսյանի եւ Արմինե Գումեդինի Հարությունյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին հերթական դատական նիստը։
Դատավարությունը գտնվում է նախնական փուլում։ Այսօր պատասխանող կողմը ներկայացրեց մի շարք ապացույցների ձեռք բերմանը եւ փորձաքննության նշանակմանն ուղղված միջնորդություններ։ Դրանց մասին նաեւ հայցվոր կողմի դիրքորոշումը՝ լսելով՝դատարանը հեռացավ որոշում կայացնելու։
Հաջորդ դատական նիստի օրվա եւ ժամի մասին կտեղեկացվի լրացուցիչ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ