Շուրջ մեկ տարի առաջ՝ 2023 թ. հունվարի 27-ին, ոստիկանության Թալինի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Թալին քաղաքի Սպանդարյան փողոցի վճարային տերմինալից տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել էին 405 հազար դրամ։
Թալինի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ նշված հանցագործությունը կատարել են 28 տարեկան երկու երիտասարդ։ Բացատրական աշխատանքի շնորհիվ Իրինդ գյուղի 28-ամյա բնակիչը հունվարի 31-ին ներկայացավ բաժին և խոստովանեց արարքը։
Կազմված փաստաթղթերը և երիտասարդը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ։
Հանգամանքները պարզվում են։
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն