Գերմանիայի Քյոլն քաղաքում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը և կուսակցության Արցախի ներկայացուցիչ Արթուր Հայրապետյանը հանդիպում են ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ՝ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի հետ։
Հանդիպման նպատակը` ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ որպես համախմբման օրակարգի համակողմանի քննարկումն էր, որի ընթացքում կարևորվեց Եկեղեցու անուրանալի դերը հայկական ինքնության պահպանման և ստեղծված իրավիճակի հաղթահարման համատեքստում։
Զրույցից հետո տեղի ունեցավ ընդլայնված հանդիպում Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի և Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանի մասնակցությամբ։
Գնահատականներ տրվեցին Հայաստանի երրորդ Հանրապետության ձևավորման և կայացման շրջափուլին, ինչպես նաև ներկայիս ստեղծված ինքնության խորքային ճգնաժամին։ Նախանշվեցին ապագային միտված քայլերը։
Կարդացեք նաև
Հանդիպմանը քննարկվեցին նաև ստեղծված իրավիճակում համայն հայությանը նետված մարտահրավերները և հնարավորությունները` շեշտադրելով Արցախի նկատմամբ մեր հավակնությունների ամրագրման անհրաժեշտությունը և ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ձևավորման հրամայականը։
Համդիպումները շարունակական բնույթ ունեն։ Հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բեռլինում։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն