Փետրվարի 2-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը ներկա է գտնվել Երեւանի քաղաքապետարանի թափոնների տեսակավորման եւ վերամշակման ծրագրի բացման արարողությանը:
Ծրագիրը հանդիսանում է ԵՄ կողմից ֆինանսավորվող աղբատար մեքենաների եւ բեռնարկղերի ներդրման նախաձեռնության շարունակությունը: Գույքը եւ տեխնիկան տրամադրվել են ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Երեւան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրի շրջանակում։
Ինչպես նշվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջի գրառման մեջ, ծրագրի շնորհիվ «Երեւանի քաղաքապետարանն առաջընթաց է գրանցել իր բնապահպանական նախաձեռնություններն իրականացնելու ուղղությամբ՝ ավելի մաքուր, կանաչ եւ առողջ դարձնելով Երեւանն իր քաղաքացիների համար»:
EU NEIGHBOURS east