Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՀԸ-ն ավագանու անդամի մանդատ տվեց  «Մայր Հայաստան»-ից Արմենակ Դանիելյանին և Սուսաննա Մելիքյանին,  «Ազգային առաջընթաց»-ի թափուր մանդատը փոխանցվեց Արամ Մանուկյանին

Փետրվար 09,2024 15:58

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Երևանի ավագանու երեք որոշում՝ ավագանու երեք անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին։  Ըստ այդ որոշումների վաղաժամկետ դադարեցվել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Սոնա Սուրենի Աղեկյանի, Նարինե Սլավիկի Հայրապետյանի և «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Հրաչյայի Մարությանի լիազորությունները։

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 9-ին հրավիրված հերթական նիստում քննարկեց Երևանի ավագանու թափուր մանդատները տրամադրելու մասին հարցը։ Ըստ այդմ, Երևանի ավագանու անդամի մանդատներ տրվեցին  «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքից՝ Արմենակ Բախշիի Դանիելյանին և Սուսաննա Գրիգորի Մելիքյանին,  իսկ «Ազգային առաջընթաց» կուսակցության թափուր մանդատը փոխանցվեց Արամ Վարոսի Մանուկյանին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829