Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունեց փետրվարի 8-ին երկկուսակցական օրինագծի ներկայացումը, որն առաջնորդեցին կոնգրեսական Մայք Լոլերը (Հանրապետական, Նյու Յորք)՝ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոն կրտսերի (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Գաս Բիլիրաքիսի (Հանրապետական, Ֆլորիդա) և Գեյբ Ամոյի (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ) հետ միասին՝ Հայաստանի պաշտպանության ակտի համար, որով չեղյալ է հայտարարվում ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907 Բանաձևի կասեցման լիազորությունը:
907 Բանաձևում հայտարարվում է, որ ԱՄՆ-ի ֆինանսական միջոցներ «չեն կարող տրամադրվել Ադրբեջանի կառավարությանը, մինչ նախագահը չսահմանի և այդպիսով չզեկուցի Կոնգրեսին, որ Ադրբեջանի կառավարությունն ակնհայտ քայլեր է ձեռնարկում՝ դադարեցնելու բոլոր շրջափակումները և ուժի այլ հարձակողական գործադրումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ»: Սեպտեմբերի 11-ից հետո ավելացվեց պայմանական կասեցում` Ադրբեջանին 907 Բանաձևից ազատելու համար, եթե որոշակի չափանիշներ բավարարվեն և հաստատվեն վարչակազմի կողմից:
Այս ակտը ներկայացվեց այն ժամանակ, երբ Սենատը ձայնային քվեարկությամբ ընդունեց S.3000-ը, որը հայտնի է նաև որպես Հայկական պաշտպանության ակտ, որն առաջնորդեցին սենատորներ Գերի Փիթերսը (Դեմոկրատ, Միչիգան) և Մարկո Ռուբիոն (Հանրապետական, Ֆլորիդա): Սենատոր Փիթերսը, ով Հայաստան մեկնեց 2023թ.-ի սեպտեմբերին, ընդգծեց իր աջակցությունը հայ ժողովրդին 2023թ.-ի աշնանը Համագումարի Քարոզչական գագաթնաժողովի ժամանակ, որտեղ նա հայտարարեց, որ խրախուսելու է Սենատում ավելի մեծ թվով իր գործընկերներին՝ «աջակցել հայ ժողովրդին» և որպեսզի «հետևանքներ» տեղի ունենան Ադրբեջանի Ալիևի ռեժիմի դեմ:
Կարդացեք նաև
«Մենք ողջունում ենք կոնգրեսական Լոլերին իր գործընկերների՝ կոնգրեսականներ Փալոնի, Բիլիրաքիսի և Ամոյի հետ միասին այս երկկուսակցական նախաձեռնության համար»,– ասաց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը։ «Ադրբեջանը պետք է պատժվի, ոչ թե պարգևատրվի հայ ժողովրդի նկատմամբ իր ցեղասպան քաղաքականության համար»,– հավելեց Խալոյանը։
Ամերիկայի հայկական համագումար