ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Ադրբեջանի նախկին արտգործնախարար, Ալիևի կարկառուն քարոզիչ Թոֆիգ Զուլֆուգարովը խոստովանում է, ուժային տարբեր կենտրոններ՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ն, ՌԴ-ն կողմ են խորհրդային քարտեզներով սահմանների դեմարկացիային ու դելիմիտացիային, իսկ Ադրբեջանը փորձում է դա խաթարել։ Նա նշում է, որ ուղիղ բանակցությունների նպատակը միջնորդներին դուրս բերելն է՝ իբրև նրանց շահերից հեռու մնալու, իսկ իրականում Հայաստանի ղեկավարության միջոցով իրենց երազանքների ցանկն իրագործելու համար։ Հավելում է, որ «խորհրդային շրջանում Հայաստանը շատ է ծավալվել», և դա պետք է փոխել:
Ադրբեջանը շատ պարզ նշում է իր նպատակների մասին, ՀՀ իշխանություններն էլ հոյակապ տեղյակ են դրանցից ու այդքանով հանդերձ անում են քայլեր, որոնք բացառապես ծառայեցվում են Բաքվի հանցավոր նպատակների իրագործմանը․․․Մինչդեռ իրականում անգամ հակասություն ունեցող միջնորդներն ունեն որոշակի տրամաբանություն, որից դուրս Ադրբեջանը չէր կարողանա գալ, եթե չլինեին հայկական իշխանությունների վտանգավոր քայլերն ու անհեռատես գործողությունները։
Կարդացեք նաև