Երևանի նախկին քաղաքապետ, ավագանու մանդատից զրկված Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով շնորհավորեց երևանցիներին՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին նախագիծն ավագանու նիստի օրակարգից հետ կանչման կապակցությամբ։ Մարությանը սա մայրաքաղաքի բնակիչների հաղթանակը համարեց։
«Տրանսպորտի գների բարձրացումն ապացուցեց, որ գործող իշխանությունները բացարձակ որևէ ունակություն չունեն կառավարելու, ընդհանրապես չեն մտնում ժողովրդի վիճակի մեջ։ Հաշվարկ չեն անում, յուրաքանչյուր որոշում ընդունում են հենց այնպես՝ առանց մտածելու, քննարկելու և հաշվի առնելու դրա հետևանքները։
Դուք այդ նախագիծը ներքին քննարկման համար չեք հանում, լավ քննարկեիք՝ նոր ներկայացնեիք։ Դուք ժողովրդի ճնշման տակ եք հետ կանչում այդ նախագիծը, քանի որ տեսաք սոցցանցերում մարդկանց արձագանքը։ Տեսաք, որ ժողովուրդը մերժում է, դուք արագ հետ կանչեցիք ձեր տգետ որոշումը»,- նշել է Մարությանը: