Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ն Միջազգային դատարանում Ալիեւին պատասխանատվության ենթարկելու քաղաքականություն ունի՞

Փետրվար 09,2024 14:08

«Ինչ վերաբերում է բրյուսելյան ձեւաչափի վերականգնմանը եւ Ալիեւի համաձայնությանը դրան, ես չգիտեմ, թե դա որքանո՞վ է այս պահին հողի վրա ռեալ։ Բնականաբար, Հայաստանի Հանրապետությունը եւս կողմ է բանակցությունների վերսկսմանն այդ ձեւաչափերով, քանի որ ՀՀ օրակարգում առաջնային է տարածաշրջանում խաղաղության հաստատումը»,- այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Արթուր Հովհաննիսյան

«Մեր կողմից հռչակված երեք դրույթները, բնականաբար, վերահաստատման որեւէ կարիք չունեն, ՀՀ-ն իր դիրքորոշումը հայտնել է, այդ դիրքորոշումը համաձայնեցվել է տարբեր ձեւաչափերով։ Եվ առնվազն կարիք չկա վերադառնալու այդ սկղբունքների վերահաստատմանը։ Մենք  խոսում ենք սկզբունքների մասին, որոնք ցանկացած սուվերեն պետության համար պետք է առաջնային լինեն»,- ասաց նա։ Հովհաննիսյանը նշեց, որ բրյուսելյան հանդիպման մասին այս պահին ժամկետներ չկան։

Հարցին, թե ՔՊ-ն՝ որպես քաղաքական ուժ, Ալիեւին Միջազգային դատարանի միջոցով պատասխանատվության ենթարկելու քաղաքականություն ունի, թե՞ ոչ, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց․ «Որպես նպատակ՝ Հայաստանի Հանրապետությունը իր առջեւ դրել է բոլոր կատարված հանցագործությունների համար քայլեր ձեռնարկել։ Թե դրա արդյունքում որ սուբյեկտը պատասխանատվության կենթարկվի, դա արդեն իրավական հարց է։ Այսինքն՝ որպես այդպիսին՝ նպատակը ձեւակերպված չէ որեւէ անձի կամ սուբյեկտի դեմ, նպատակը հանցագործությունները պատժելն է։ Սա է մեր քաղաքական նպատակը»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829