Լրահոս
Օրվա լրահոսը

Միրզոյանը շեշտել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիայով ամրագրված հանձնառություններին Հայաստանի կողմից տրվող կարևորությունը

Փետրվար 09,2024 14:03

Փետրվարի 8-ին Հաագայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասի հետ:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության միջև փոխգործակցության հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիայով ամրագրված հանձնառություններին ՀՀ կողմից տրվող կարևորությունը, ինչն իր արտացոլումն է ստացել նաև փաստաթղթին ՀՀ միանալուց ի վեր երկրում իրականացված օրենսդրական բարեփոխումներում։

ՔԶԱԿ գլխավոր քարտուղար Ֆերնանդո Արիասը ներկայացրել է վերջին շրջանի զարգացումների պայմաններում կազմակերպության համար առկա մարտահրավերները, այդ թվում՝ կոնվենցիայով սահմանված մանդատի իրականացման համատեքստում։

Մտքեր են փոխանակվել փոփոխվող աշխարհում զինաթափման և չտարածման ուղղությամբ ՔԶԱԿ ու անդամ երկրների կողմից շարունակական ջանքերի վերաբերյալ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829