Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանադրությունը հերթական զոհերից մեկն է մեր երկրի համար, կարեւորը՝ կուսությունը չստուգվի»․ Արմեն Աշոտյան

Փետրվար 09,2024 13:16

Հակակոռուպցիոն դատարանում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց։

Աշոտյանը դատարանի դահլիճում անդրադարձավ հարցին, որ ըստ հարցումների՝ մարդանց 50 տոկոսից ավելին իրեն քաղբանտարկյալ է համարում եւ կարծում է, որ երկրում կան քաղբանտարկյալներ։

«Շնորհակալ եմ քաղաքացիներին, լրատվամիջոցներին, բոլոր մարդկանց, ովքեր, անկախ քաղաքական հայացքներից, չեն վախենում ասել ճշմարտությունը։ Դա դառը ճշմարտություն է մեր երկրի համար։ Սահմանադրությունը հերթական զոհերից մեկն է մեր երկրի համար, կարեւորը կուսությունը չստուգվի»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու, փողերի վատնման ու փողերի լվացման համար:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 26-ին, ժամը՝ 14։30-ին։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829