Ինչպես հաղորդում է TolishMedia-ն ԵՄ-ն, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան լայնածավալ ծրագրեր ունեն Ադրբեջանի հետ կապված։ Բաքվի համար շատ դժվար կլինի դրանցից խուսափելը:
Ըստ այս լրատվամիջոցի՝ Ռուսաստանին սադրելը և հալածելը Ադրբեջանի հանձնառությունն է, ինչպես անմիջականորեն, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում իր «սփյուռքի» օգնությամբ։ Նաև Ռուսաստանը շրջանցող բոլոր երթուղիները պետք է անցնեն Ադրբեջանով։ Դրանից բացի, Բաքուն պետք է խանգարի Ռուսաստանի և Իրանի միջև հաղորդակցությանը։
Արևմուտքի համար Ադրբեջանը պետք է գործի և՛ որպես Կասպից ծովում ՆԱՏՕ-ի դե ֆակտո բազա, և՛ որպես կամուրջ դեպի Կենտրոնական Ասիա։ Սա է պատճառը, որ ներկայումս ժողովրդավարության հարցում նրա վրա ճնշում կա (պահանջում են բացել արևմտամետ ընդդիմության ձեռքերը) և մատնանշվում է Ադրբեջանի կոշտ ռեժիմն որպես ճնշման հիմք: Իսկ դա ամենևին էլ հայկական լոբբին չի անում։ Ամեն ինչ շատ ավելի լուրջ է։ Ադրբեջանը դիտվում է որպես Ռուսաստանի շրջապատման ծրագրի անբաժանելի մաս:
Եվ շուտով ճնշում են գործադրելու Ղարաբաղից հայերի գաղթի, լեզգիների, թալիշների և «կրոնները չհարգելու» համար։ Իհարկե, ճնշում կլինի նաեւ նավթի ու գազի վրա։ Ադրբեջանն ինքը նախկինում սխալվել է թույլ տալով անգլիացիներին և իտալացիներին չափազանց խորը ներխուժել իր նավթարդյունաբերության մեջ:
Կարդացեք նաև
Արևմտյան գնորդներից կախվածությունը նվազեցնում է մանևրելու հնարավորությունը: Նրան կհիշեցնեն նաև ԵԽԽՎ-ի հետ խզումը և Ֆրանսիային սադրելը:
Ավելին, Ադրբեջանը օտարեց Ռուսաստանին որպես այլընտրանք՝ ցուցադրական արհամարհելով նրա շահերը, դուրս հրելով (ռմբակոծելով) նրա խաղաղապահներին և աջակցելով Ուկրաինային: Որոշ ադրբեջանցիների սերը դանակահարությունների նկատմամբ մնայուն բացասական պատկերացում է ստեղծել Ռուսաստանի Դաշնության բնակչության շրջանում այդ երկրի մասին, որը նրա ղեկավարությունը չի կարող ամբողջությամբ անտեսել։
Իրանը նույնպես ունի իր վիճելի հարցերը՝ սկսած իրանցի ադրբեջանցիներից, վերջացրած Իսրայելի հետ Ադրբեջանի սերտ կապերով։ Ընդ որում, Արևմուտքը Իսրայելի հետ հարաբերությունները հաշվի չի առնի ի նպաստ Ադրբեջանի:
Ինչ վերաբերում է իսլամական աշխարհին, նրա համար Ադրբեջանը շատ առումներով հավատուրաց է, իսկ Չինաստանի համար նա կասկածելի է իր պանթուրքիզմի և ույղուրական հարցի պատճառով։ Այսպիսով, Ադրբեջանը կարող է միայն հույս դնել Թուրքիայի վրա: Բայց վերջինս ինքը ՆԱՏՕ-ի անդամ է և կախված է Արևմուտքից։
Այսպիսով` Բաքուն տարածաշրջանային խաղացողների վրա հույս դնել չի կարող, մանավանդ որ Արևմուտքը վաղուց վերահսկում է Վրաստանը, իսկ այժմ, շատ առումներով, Հայաստանը: Նա արդեն Անդրկովկասում է։ Ուրեմն տեսնենք, թե Ադրբեջանը ինչպես դուրս կգա այս իրավիճակից: Շատ դժվար է լինելու, ճնշումը չափազանց կոշտ է լինելու: Հնարավոր չի լինի խաղալ Արևմուտքի հակասությունների վրա. ԱՄՆ-ը, ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան լիովին միասնական են տարածաշրջանի համար իրենց ծրագրերի շուրջ:
Ի՞նչ անել
Այս իրավիճակում Հարավային Կովկասի երեք երկրներն (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) ունեն երկու այլընտրանք: Առաջինը կլինի երեքի միջև, համաձայնության գալ՝ գաղտնի, թե ոչ՝ Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ չներքաշվելու համար: Այս համաձայնագիրը առաջնորդներին թույլ կտա պահպանել իրենց իշխանությունը, որը նրանք, անկասկած, կկորցնեն պատերազմի դեպքում կամ դրանից անմիջապես հետո: Երկրորդը՝ երեք երկրներից մեկը պատերազմի դաշտ դարձնելն է՝ ամբողջ ուշադրությունը նրա վրա կենտրոնացնելու համար։ Վերջինս կդառնա այն «մատաղացու գառը», որը թույլ կտա մյուս երկու երկրներին հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալ այս իրավիճակից։ Հաշվի առնելով Ադրբեջանի և Վրաստանի հարաբերությունները, միանգամայն ակնհայտ է, թե որ երկիրն է նահատակվելու։
Հատկապես, որ Բաքուն դեռ պետք է վճարի իր պարտքը Արևմուտքին 2020 թվականին արցախյան պատերազմին աջակցության համար: Եվ դրա համար էլ Իլհամ Ալիեւը խոսում է «Արևմտյան Ադրբեջանի» մասին, այսինքն՝ Հայաստանի մասին, որը Բաքուն կառաջարկի որպես իր երկրի տարածք պատերազմի համար:
Արդյո՞ք Հայաստանում սահմանադրության փոփոխությունը այս սցենարի իրականացման առաջին քայլն է։ Այսպիսով, մի երկիր, որն այլևս այն պետությունը չէ, որն ամբողջ աշխարհը ճանաչել էր որպես ինքնիշխան, կդառնա ընդամենը ռազմական գործողությունների դաշտ, առանց միջազգային հանրության պատասխանատվության կամ պարտավորության՝ փոխհատուցելու բնակիչներին:
Հավանական է, որ ռազմական գործողությունները, որոնք Արևմուտքը նախատեսում է Հարավային Կովկասում, կսկսվեն 2024 թվականի աշնանը։ Բայց պայմանով, որ իրավիճակը Ուկրաինայում և Պաղեստինում հանդարտվի, այսինքն՝ Ռուսաստանն ու Իսրայելը հաղթեն մարտադաշտերում և որ ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփը (կամ Նիկի Հեյլին) իշխանության գա։ Հակառակ դեպքում, Արևմուտքի համար ֆինանսապես շատ դժվար կլինի հովանավորել նոր պատերազմ։
Որոշ եվրոպացի փորձագետների համար Ռուսաստանի (և Իրանի) մասնատման ծրագրի ողջ կոնֆիգուրացիան կարող է փլուզվել Լոնդոնի վրա միջուկային հարձակման դեպքում, որը ծնկի կբերի Միացյալ Թագավորությանը: Նրանք պնդում են, որ պանթյուրքիստական նախագիծը, որը ներկայիս գլխավոր սպառնալիքն է ողջ Եվրասիական մայրցամաքի համար, մշակվել է Անգլիայի կողմից Ռուսաստանի դեմ:
Թարգմանությունը և վերլուծությունը՝ Աննա Ազնաուրի