«Հանդիպում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ Շենգավիթում։
Նախօրեին այս բազմամարդ ու ջերմ դահլիճում Շենգավիթ վ/շ ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի հետ հանդիպում ունեցանք Լեռնային Ղարաբաղից բռնագաղթված մեր հայրենակիցների հետ՝ քննարկելով իրենց մտահոգող բոլոր հարցերն ու խնդիրները։
Ներկայացրի պետության կողմից մինչ այս և ապագայում մեր հայրենակիցների սոցիալական, բնակարանային ապահովության, զբաղվածության, վարկերի զիջման, հումանիտար և բազմաբնույթ այլ ծրագրերը։
Մեր հայրենակիցները, իրենց հերթին, ներկայացրին վերոնշյալ խնդիրների լուծման իրենց տեսլականը, արվեցին հետաքրքիր առաջարկներ, որոնք կփոխանցվեն Կառավարությանը»։
Կարդացեք նաև
Գևորգ Պապոյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր