ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն անդրադարձավ հարցին, թե «Հայաստան» դաշինքն ի՞նչ դիրքորոշում ունի «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի առաջարկի վերաբերյալ, կմիանա՞ նրա նախաձեռնությանը։
Հիշեցնենք, որ Չալաբյանն օրերս հայտարարել էր անկախության պաշտպանության միասնական ճակատ ձեւավորելու մասին եւ շահագրգիռ ուժերին կոչ արել միանալ այս նախաձեռնությանը։
Սեյրան Օհանյանն ասաց, որ հայ ժողովուրդը տեսել է, որ «Հայաստան» դաշինքն իր գործունեությունը ծավալել է ի շահ Հայաստանի Հանրապետության։ «Եվ բոլոր փուլերում՝ եւ Փրկության շարժման, եւ Դիմադրության շարժման, եւ արտահերթ ընտրությունների, այնուհետեւ նաեւ 2023 թվականներին ընթացքում մենք ասել ենք հետեւյալը, որ ընդդիմադիր դաշտն ազատ է, եւ նաեւ «Հայաքվե» նախաձեռնությանն ենք մենք աջակցություն ցուցաբերել։ Այդ շրջանակներում մենք կողմնակից ենք բոլոր այլ ուժերին, որոնք ազգային են, համախմբելու են ընդդիմադիր դաշտը։ Եվ մենք կաջակցենք ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված կլինի մեր ազգերի շահերի պաշտպանությանը»,- ասաց նա։
Սեյրան Օհանյանը հավելեց․ «Մենք դեռ չենք քննարկել, քննարկելուց հետո որոշում կընդունենք»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ