Ադրբեջանի ԱԳՆ-ն Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտին Հայաստանի միանալու արարողության ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ելույթի վերաբերյալ մեկնաբանություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
🔻«Մենք խստորեն մերժում և դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ 2024 թ.-ի փետրվարի 8-ին Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին Հայաստանի միանալու արարողության ժամանակ Ադրբեջանին ուղղված հայտարարությունը։
🔻Այս ելույթը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հռոմի ստատուտին միանալը Հայաստանի կողմից փորձ էր օգտագործել այդ ինստիտուտներն իր անհիմն հավակնությունների, չարամիտ գործողությունների, ատելության քարոզչության, ապատեղեկատվության և միջազգային իրավունքի սխալ մեկնաբանության համար։
🔻Հայաստանի շարունակական հավակնություններն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, ինչպես նաև ադրբեջանցիների դեմ ռասայական ատելության հրահրումն ու քարոզչությունը հակասում են ոչ միայն միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, այլև Միջազգային դատարանի որոշմանը համապատասխան Հայաստանի պարտավորություններին, որոնք նա ստանձնել է 2021 թ.-ի դեկտեմբերի 7-ին Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործի որոշման համաձայն»։
Կարդացեք նաև
Region Monitor