Պատմության դասագրքերի վրա սեւեռված իշխանություններին պետք է ասել, որ այլ առարկաներ էլ են դպրոցներում դասավանդում` կարող եք հերթով անցնել դրանց վրայով. փոխել աշխարհագրության, հայոց լեզվի, մայրենիի, ռուսաց լեզվի, անգլերենի դասագրքերը` առարկաների անունները, դրանք հարմարեցնելով թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջներին ու ճաշակին: Իսկ եթե իսկապես ձեզ հետաքրքրում է կրթությունը եւ մասնավորապես` դասագրքերի բովանդակությունը, ապա վերցրեք որեւէ դասագիրք եւ փորձեք կարդալ ու վերարտադրել: Ստուգեք` քանի միտք կարողացաք մտապահել: Նույն՝ պատմության դասագրքերը հեղեղված են անիմաստ, անօգուտ թվերով, փաստերով եւ անուններով, որոնք երեխայի ուղեղն ունակ չէ ընկալելու: Նույն վիճակն է մյուս դասագրքերի դեպքում: Ինչի՞ եք «կպել» «Հայոց պատմություն» առարկայից` եթե ձեր նպատակը հակահայկական խնդիր լուծելը չէ:
Փորձեք ուսումնասիրել, թե ինչ են ուսանում մեր երեխաները դպրոցում` ակադեմիական ու ծանր դասագրքերի փոխանցած տեղեկատվության քանի տոկոսն են նրանք մտապահում, հետո օգտագործում իրենց կյանքում: Դրա փոխարեն տարրական բաներ նրանց չեն սերմանում`գիտելիք փնտրելու, համացանցից օգտվելու հմտություններ, պարզ հանդուրժողականություն, մեծահոգություն, կողքինին օգնելու, հարգելու ունակություն:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: