Հայկական Փի Ար ասոցիացիայի հաղորդակցության դպրոցում նախօրեին բանախոսեց ՀՀ նախկին ՄԻՊ, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի նախագահ Արման Թաթոյանը։
Ինչպես տեղեկացնում են Փի Ար դպրոցից՝ քննարկման թեմաները բազմազան էին՝ Հանրային կերպարի բարեվարքություն, ԶԼՄ-ների հետ հարաբերվելու կարողություն, հասարակության հետ հետադարձ կապի առկայություն, աշխատակիցների հետ անկեղծ և կառուցողական փոխհարաբերություններ։
Նշենք, որ Արման Թաթոյանը և իր ղեկավարած կառույցը Հայկական PR ասոցիացիայի կողմից իրականացված գիտական հետազոտության արդյունքում ճանաչվել էր տարվա լավագույն հրապարակային գործիչ։
Կարդացեք նաև
Իզա ԱՍԾԱՏՐՅԱՆ