Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեղափոխական իդեալներն» ու իրականությունը

Փետրվար 09,2024 10:00

Ավելի քան 100 տարի առաջ՝ 1911 թվականին, գերմանական ծագում ունեցող իտալացի ընկերաբան Ռոբերտ Միխելսը նկատել էր. «Բոլոր հեղափոխական կուսակցությունները զարգանում են մի ուղղությամբ, որը ճիշտ հակառակն է իրենց ազատարար առաքելությանը»: Սա, ըստ էության, այն վիճակն է, որը Հայաստանում վերջին 5 տարվա ընթացքում բազմիցս ներկայացվել է Ջորջ Օրուելի «Անասնաֆերմայից» մեջբերումներով: Այլ հարց է, թե ինչու է այդպես ստացվում: Իհարկե, ամեն մի կոնկրետ դեպքում կան «տեղական» առանձնահատկություններ: Բայց գործում են նաեւ ընդհանուր օրինաչափությունները:

Մեր դեպքում դրանք հստակ երեւում են, մասնավորապես, քաղաքապետարանի աշխատանքի օրինակով: Ի հեճուկս հեղափոխության ժամանակ բարձրացրած «շուխուռի»՝ կենտրոնում կայանման վճարը բարձրացել է մի քանի անգամ: 11 տարի առաջ հեղափոխական ակտիվիստներն «իրենց ճղում էին»՝ բողոքելով տրանսպորտի սակագինը 150 դարձնելու դեմ: Այսօր նույն ակտիվիստները, դառնալով Երեւանի ավագանու անդամ, նույն սակագինը բարձրացրել են շատ ավելի մեծ գումարով:

Այն մարդիկ, որոնք փրփուրը բերանին ընդվզում էին նախահեղափոխական ավագանու «հակադեմոկրատական գործելակերպի» դեմ, այսօր ավագանու ընդդիմադիր անդամներին զրկում են մանդատից: Ընդ որում, ինչպես բոլոր «փոշմանած հեղափոխականները», նրանք չեն հանդուրժում պայքարի իրենց նախկին ընկերներին: Այդ առումով Հայկ Մարությանին կարելի է անվանել տեղական մասշտաբի Տրոցկի կամ Զինովեւ:

Կրկնվող օրինաչափության հիմքում այն է, որ իշխանության եկած հեղափոխական կուսակցություններն ի վիճակի չեն իրականացնել իրենց խոստումները: Օրինակ, չեն կարող հաղթահարել կոռուպցիան, չեն կարող զսպել իրենց վերնախավի «գեդոնիզմը», չեն կարող ընտրություններ անցկացնել առանց «տասովշիկների» եւ վարչական ռեսուրսի, չեն կարող պետական պատվերների «համով պատառները» չտալ յուրայիններին: Այդպիսով բոլոր հեղափոխական կուսակցություններն ի վերջո դառնում են հակահեղափոխական:

Միշտ կլինեն «բյուրոկրատացված» ակտիվիստների նախկին զինակիցներ, որոնք, Հայկ Մարությանի նման, կմեղադրեն նրանց «հեղափոխական իդեալներին» դավաճանելու մեջ: Իսկ գուցե ոչ մի «իդեալ» էլ չկա՞ր:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայ says:

    Հայկը որպես մարդ,կամ քաղաքական գործիչ,կամ դերասան շատ մեծ միջակություն է,իսկ այդ նույն բանն ինչու Մանե Թանդիլյանի մասին չեք ասում? այլ հակառակը’ գովերգում եք նրան։
    Իհարկե, պրիմիտիվ կլիներ իմ կողմից մտածել,որ պատճառը այն գովազդների պատվերներ են,որոնք Մանեի քաղաքական հովանավորը անում է ձեր օրաթերթին,բայց մյուս կողմից չեմ հասկանում ,այս կոնտեքստում Մանեի և Հայկի տարբերությունը:

  2. Հ.Շ. says:

    2018ի Պետական յեղաշրջումին հիմնական – հայ – պարագլուխները, իրենք, ունէի՛ն «իդեալ»ներ, ունէին գաղափարապաշտ համոզումներ, եւ զանոնք իրագործելու եռանդն ու միտում: Ունէին, եւ իրենցմէ գոնէ ոմնաք, դեռ որոշ չափով՝ ունին: Տակաւին կառչած են այդ երազանքին:
     
    Սակայն անոնք որոնք սոյն պարագլուխները հասցուցին իշխանութեան,անոնցմէ զանգուածային մեծամասնութիւնը, չունէի՛ն իդէալ: Այսինքն՝ փողոցի ամբոխը, եւ Փաշինյանի վարչապետութեան դէմ չդնող, լուռ մնացող կամ նոյնիսկ իր կամքին ենթարկուող, – այսպէս կոչուած – ընտրանի դասակարգի հայերը: Բոլոր տեսակի, եւ ոչ միայն քաղաքական գործիչները:
     
    Սրանք բոլորը, միմիայն մէհ հատիկ պատճառ, հաշիւ եւ մղում ունէին, Փաշինյանին զօրակցելու՝ օրուայ վարչակարգի քանդումը: Որմէ ետք, ամէն մէկը իր պատկերացումը ունէր թէ ինք ինչպէս պիտի օգտուի այդ իրադարձութենէն: Ուրիշ որեւէ բան չտեսան, չլսեցին, չկարդացին, քանի որ չուզեցին տեսնել, լսել ու կարդալ:

    Այս պատճառով է որ, գոնէ մերթ ընդ մերթ, ես պիտի «պաշտպանեմ»՝ Փաշինյանը:

    Եւ չափազանց անարդար պիտի ըլլայ, եթէ ինք ծայրայեղ պատիժներու ենթարկուի յաջորդ իշխանութեան կողմէ: Ժամանակաւոր, ապահով աքսոր մը երկրէն, իր կողակիցին եւ զաւակներուն հետ, այո: Աւելին, խորապէս անարդար, անգութ եւ անմարդկային պիտի ըլլայ: Եւ նաեւ պիտի ծառայ որ շատ մը կեղտոտ անձեր ազատին իրենց պատասխանատւութենէն, տեղի ունեցած եւ դեռ չաւարտած Հայոց Աղէտի առնչութեամբ:
     
    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829