Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղարշակ Հարությունյանն ու Միխայիլ Գալուզինը մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր թեմաների շուրջ

Փետրվար 08,2024 22:00

Փետրվարի 8-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանի հանդիպումը ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի Դաշնության տարածքում առևտրային գործունեության իրականացման ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից իրենց ազգային վարորդական վկայականների հիման վրա տրանսպորտային միջոցներ վարելու թույլտվության հետ կապված հարցեր։

Կարծիքներ են փոխանակվել նաև հայ-ռուսական հարաբերությունների երկկողմ օրակարգի արդիական հարցերի շուրջ։

ՌԴ–ում Հայաստանի դեսպանության հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829