Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորել է Իլհամ Ալիևին Ադրբեջանի նախագահի պաշտոնում հինգերորդ անգամ ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով «լավագույնը»։
Միշելը X-ում հրապարակած գրառմամբ տեղեկացնում է, որ զրուցել է Ալիևի հետ, քննարկել նաև հայ-ադրբեջանական կարգավորումը։ Այնուհետև նա գրել է. «Ողջունում ենք Ադրբեջանի հանձնառությունը՝ վերսկսելու բրյուսելյան գործընթացի եռակողմ հանդիպումը»։