Aravot.am-ի տեղեկություններով, փետրվարի 7-ին, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության դեպարտամենտի անվտանգության պետը ոստիկանություն՝ հայտարարություն է տվել, որ նույն ընկերության 54-ամյա աշխատակիցը սպառնացել է իրեն։ Ըստ 48-ամյա կնոջ հայտարարության, աշխատակիցը մտնելով իր աշխատասենյակ, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, սպառնացել՝ որ «կսատկացնի, ցեղը կվերացնի», որից հետո հարվածել է՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Տղամարդը սպառնալիքներն ու հայհոյանքները շարունակել է միջանցքում՝ չենթարկվելով այլ աշխատակիցների դիտողություններին։
Համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցի քննարկման համար։