Լրահոս
Օրվա լրահոսը

Նախաքննության ավարտից 24 ժամ չանցած, Լեւոն Քոչարյանին կրկին կանչել են քննչական կոմիտե

Փետրվար 08,2024 18:55

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը ուղիղ եթերում ազդարարեց, որ իրեն նորից կանչել են քննչական կոմիտե:

«Ինչքան էլ տարօրինակ է, նորից ինձ կանչեցին քննչական կոմիտե: Փաստորեն, ամսի 5-ին բոլորիդ հայտնի ոստիկանության հետ կապված  գործի նախաքննության ավարտ էր հայտարարվել ու գործը պետք է ուղարկվեր դատարան: Բայց փաստորեն եկա եւ այսօր պարզվեց, որ ամսի 6-ին, 24 ժամ չանցած, գործը վերսկսում են»:

Իսկ թե ինչ է կատարվում, նույն եթերում փորձեց պարզաբանել Լեւոն Քոչարյանի պաշտպան՝ փաստաբան Արամ Վարդեւանյանը: «Փորձեմ շատ կարճ մեկնաբանել, որովհետեւ մեկնաբանելն իսկապես շատ դժվար կլինի: Ըստ էության, ամսի 5-ին ըստ իրենց մեղադրանքը Լեւոնին պատշաճ կերպով ներկայացրել էին: Բայց պարզվում է՝ չէ, այնտեղ մի քանի բառեր էլ պետք է փոխեին: Եվ այդ մի քանի բառերը փոխելու համար նախաքննությունը վերսկսվում է: Կրկին քննիչին տրվում է համապատասխան հանձնարարական՝ ծանուցագրեր ուղարկելու, որն իհարկե, չեն հասցնում: Ըստ էության, սահմանված ժամկետներն էլ են բաց թողնում, որովհետեւ ողջամտորեն հնարավոր չէ նման կարճ ժամկետում նախաքննությունն ավարտել: Կարելի է ասել՝ քրեական դատավարության այս ամբողջ գործընթացը կարեւոր պրոցեսներից է, երբ քննությունը ավարտվում է: Բայց այս դեպքով իրականությունը այլ է: Ինձ համար սա իսկապես չափազանց արտառոց է: Նաեւ վստահ եմ՝ գործընկերներս էլ չեն հիշի, որ նախաքննությունն ավարտվի, բայց 24 ժամվա ընթացքում նորից վերսկսվի: Թե ինչու են  այդպես վարվում, ես կփորձեմ իրավական  տիրույթում նայել եւ պետք է արձանագրենք իրավական տիրույթի բացակայությունը: Ենթադրում եմ՝ երեւի մենք ամսի 5-ին մի քանի հայտարարությամբ հանդես եկանք ու երեւի փորձում են մի բան շտկել: Ես հասկանում եմ, որ բազմաթիվ են նման դեպքերը, բայց առնվազն այս կերպ՝ փետրվարի 5-ին նախաքննության ավարտ,իսկ  փետրվարի 6-ին նախաքննությունը վերսկսել ու այսօր նորից ավարտե՞լ»,-ասաց փաստաբանը:

Շարունակելով՝ Լեւոն Քոչարյանը ասաց, որ եթե նորից այսպիսի հնարքներ չանեն, մի 7-8 օրից գործը կգնա դատարան: «Ու կիմանանք, թե դատավորը ով է լինելու: Բոլորիդ խոստանում ենք հետաքրքիր դատավարություն՝ դատախազի համար ոչ այնքան ուրախ»,- եզրափակեց Լեւոն Քոչարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829