Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մատնահետքի փորձաքննությունը նոր սարքավորման միջոցով կտևի ընդամենը 3 րոպե՝ նախկին 2 ժամվա փոխարեն

Փետրվար 08,2024 17:15

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Հետքաբանական փորձաքննություններ իրականացնող բաժինը, շնորհիվ ձեռք բերած նոր սերնդի սարք-սարքավորման, այսուհետ կիրականացնի առավել ճշգրիտ մատնադրոշմային փորձաքննություններ։ Սարքի միջոցով մատնահետքը կսկանավորվի և կթվայնացվի էլեկտրոնային եղանակով, ինչն էլ իր հերթին կհաստատի կամ կհերքի տվյալ անձի նույնականացման փաստը։

Պետք է նշել, որ նույն հետազոտությունը նախկինում իրականացվել է մեխանիկական մեթոդով՝ անձի մատնահետքերը համապատասխան նյութերով թղթի վրա վերցնելու եղանակով, սակայն նոր սարքը փորձագետին թույլ է տալիս նույն հետազոտությունն իրականացնել առավել սեղմ ժամկետում՝ եթե մեխանիկական եղանակով այն իրականացվում էր 2 ժամում, ապա այս սարքի միջոցով ընդամենը 1–3 րոպեների ընթացքում։ Մատնահետքի նույնականացման փորձաքննություն նշանակվում է ըստ անհրաժեշտության և «դակտո» քարտը (փաստաթուղթ), տրամադրվում է ֆիզիկական անձի պահանջով Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, այլ պետությունների դեսպանատներ և մի շարք պետական ու միջազգային կառույցներ ներկայացնելու համար։

ՀՀ փորձագիտական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829