ԱԺ նիստում Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի եւ ԲԴԽ անդամի ընտրությունների արդյունքները։
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Արթուր Աթաբեկյանի, Արման Օհանյանի եւ Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները։ Դատավոր ընտրվեց Արթուր Աթաբեկյանը (լուսանկարում)։
Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում էլ ընտրվեց Կարեն Թումանյանը։ Նրա թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Կարեն Թումանյանը ԱԺ նիստում երդվեց։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ