Լրահոս
Օրվա լրահոսը

«Շեվրոլետ Վոլտ եմ գնել՝ 2012թ, իհարկե, իմ միջոցներն ավելացել են, եթե իմ աշխատավարձը 60 հազար էր, դարձել է 600 հազար». Հովիկ Աղազարյան

Փետրվար 08,2024 16:38

Երեւանի քաղաքապետարանը շրջանառության մեջ է դրել տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու նախագիծ:

Հաշվի առնելով, որ ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն իր հարցազրույցներում ընդգծում էր, որ ինքը շարքային քաղաքացու պես օգտվում է հանրային տրանսպորտից, ավտոբուսով է գալիս ԱԺ, Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ իր ընտանեկան բյուջեի վրա ի՞նչ բեռ է լինելու այդ թանկացումը:

Աղազարյանը պատասխանեց, որ «ահագին վախտ է»՝ չի օգտվում տրանսպորտից: Պարզվում է՝ Աղազարյանի գործերը լավացել են, մեքենա է գնել. «Շեվրոլետ Վոլտ եմ գնել՝ 2012թ: Իհարկե, իմ միջոցներն ավելացել են, եթե իմ աշխատավարձը 60 հազար էր, հետո դարձել է 600 հազար, կարա՞ք իմանաք քանի անգամ է ավելացել»:

Ինչ վերաբերում է ուղեվարձի թանկացմանը՝ Աղազարյանն ասաց. «Դուք չեք կարող երթեւեկել MAN-ով ու չվճարել դրա համար: Հիմա տեսնենք ոնց է թանկանում եւ ինչ սկզբունքով, նոր անդրադառնանք, ես մանրամասներին տեղյակ չեմ: Մյուս կողմից էլ նայեք՝ արդեն ինչքան ժամանակ է, որ 100 դրամ է»:

Դիտարկմանը, որ մարդկանց բարեկեցությունը չի ավելացել այս ընթացքում, երկրում գնաճ կա՝ Աղազարյաննն արձագանքեց. «Կարող է սովորական քաղաքացու համար սկի չթանկանա, եթե նա էֆեկտիվ օգտագործի իր ժամանակը եւ դրամական միջոցները, պիտի տեսնենք ոնց են այդ քաղաքականությունն իրականացնում»:

Աղազարյանի գնահատմամբ՝ 300 դրամ տրանսպորտի ուղեվարձը, իհարկե, շատ թանկ է. «Բայց եթե ես 300 դրամ տամ եւ ամբողջ օրը երթեւեկեմ, կարող է լավ է: Նրբություններ կան, որ ես չգիտեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829