Ռուսաստանը Բաքվին և Երևանին առաջարկում է խորհրդակցություններ սահմանազատման վերաբերյալ, քանի որ Մոսկվան ունի տեղագրական նյութեր. «Россия 24»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Միշտ պատրաստ ենք հարթակ տրամադրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների համար: Հուսով ենք՝ Երևանում կգերակայի ըմբռնումը, որ եռակողմ համաձայնագրերի իրականացումը ամենահուսալի ճանապարհն է։ Եվ ոչ թե արտատարածաշրջանային խաղացողներին ներգրավելը, որոնց գործունեությունն ուղղված է Ռուսաստանին այս գործընթացից դուրս մղելուն, Հարավային Կովկասում ուժերի գոյություն ունեցող հավասարակշռությունը կոտրելուն և ՌԴ-ի հարևանությամբ անկայունության ևս մեկ աղբյուր ստեղծելուն»,- նշել է նա։