Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Եվրամիության դիտորդական առաքելության հետ այցելել է Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղ:
«Եվրամիության առաքելության հետ Նորաբակի հայ գյուղացիների կողքին՝ ռազմական շփման գծից 4 կիլոմետր հեռու», – X սոցիալական ցանցում գրել է դեսպանը՝ շարունակելով. – «Եվրոպացի դիտորդների ներկայությունը հանգստացնում է այս մեկուսացած և խոցելի բնակչությանը: Այն շոշափելի ապացույց է, որ նրանք մոռացված չեն աշխարհի կողմից»:
Կարդացեք նաև
ԵՄ առաքելության հետ ռազմական շփման գծից 4կմ հեռավորության վրա գտնվող Նորաբակի հայ գյուղացիների կողքին
— Olivier Decottignies (@O_Decottignies) February 8, 2024
➡️ Դիտորդների ներկայությունը վստահություն է ներշնչում այս մեկուսացված և խոցելի բնակչությանը
➡️ Առաքելությունը շոշափելի ապացույցն է այն բանի, որ նրանք մոռացված չեն աշխարհի կողմից։ pic.twitter.com/KuP1TC7oaC