«Մեր նպատակն է միասնական ուժերով հնարավորինս արագ հեռացնել այսօրվա իշխանությանը։ Այն, որ նրանք շարունակում են իրենց զիջողական, ապազգային քաղաքականությունը՝ բացահայտ է։ Այդ քաղաքականությունը միայն կորուստներ է բերելու»,- Արցախից բռնագաղթված 150 հազար հայերի ոտնահարված իրավունքների պաշտպանության օրակարգով հրավիրված կլոր սեղանի բացման խոսքում հայտարարեց «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման անդամ, Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Այնուհետև շարունակեց․ «Բոլորս հասկանում ենք՝ ում հետ գործ ունենք․ սա ոչ սովորական դեմագոգ է, ոչ սովորական պոպուլիստ, ոչ էլ սովորական մանիպուլյատոր, ոչ էլ պատահական քաղաքական ճամփորդ։ Մեր առաջ մարդկանց մի խումբ է, որոնց ժամանակին ընտրել են ու որոշակիորեն դաստիարակել, և այսօր ստիպված ենք հաշվի նստել այդ խմբի հետ և պարտադրված ենք այս ամենն անել միասնաբար»։
Արամ Սարգսյանն ասաց, որ իրենց հիմնական խնդիրն է վերադարձնել Արցախը։
Շարժումն այս հարցերի վերաբերյալ նախագիծ է մշակել, և Արամ Սարգսյանը հորդորեց ծանոթանալ այդ նախագծին ու կատարել առաջարկներ։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ