Լրահոս
Օրվա լրահոսը

Մանասյանն ընտրվել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի անդամ

Փետրվար 08,2024 14:43

Ընտրությունը կայացել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի ընդհանուր ժողովի փետրվարի 7-ի առցանց նիստի շրջանակներում։

Քվեարկությանը մասնակցել են ENNHRI-ի անդամ ավելի քան 30 ՄԻՊ հաստատություններ:
Հեղինակավոր կառույցի Կառավարման խորհրդի կազմում ընտրվել են նաև Դանիայի (նախագահող) և Հյուսիսային Իռլանդիայի ազգային հաստատությունների ներկայացուցիչները:

Ի դեպ, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն առաջին անգամ է ընդգրկվում եվրոպական ցանցի կառավարման մարմնում։

Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը միավորում է եվրոպական երկրների ավելի քան 40 ՄԻՊ հաստատություններ։ Ցանցի նպատակն է նպաստել մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը Եվրոպայում: Այդ նպատակների իրականացման համար Եվրոպական ցանցը, ի թիվս այլնի, նպաստում է մարդու իրավունքների ազգային հաստատությունների կարողությունների զարգացմանը:

Կառավարման խորհրդի կազմում ընդգրկվում են բացառապես A կարգավիճակ ունեցող մարդու իրավունքների ազգային հաստատությունների ներկայացուցիչները: 2024 թվականի մարտի 1-ից ENNHRI-ի Կառավարման խորհուրդը կունենա հետևյալ կազմը՝ Դանիա (նախագահող), Հայաստան, Հյուսիսային Իռլանդիա, Գերմանիա, Ալբանիա, Նորվեգիա:

Նախագահողի գլխավորությամբ Խորհուրդն առաջնորդում է կառույցի ռազմավարական առաջնահերթությունները և պատասխանատու է ցանցի կառավարման և վարչարարության համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829