«Ես, որպես կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար, գտնում եմ, որ մշակութային հաստատությունները պետք է հնարավորինս զերծ պահել․․․ ամենայն հարգանքով ցանկացած գործչի վաստակի նկատմամբ, սա կապ չունի որեւէ անձի հետ, ես չեմ գտնում, որ դրանք լավագույն վայրերն են հուղարկավորություն կազմակերպելու համար»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է նախարարությունը մերժել Գագիկ Գինոսյանի հոգեհանգստի արարողությունը օպերայում կազմակերպել։ Մի օրինակ՝ 2021–ի դեկտեմբերին հենց այդ վայրում կազմակերպվեց Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը։
Գագիկ Գինոսյանի հոգեհանգստի արարողությունը Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպելու համար Ֆեյսբուք սոցիալական ցանցում երեկվանից նախաձեռնություն է սկսվել, ինչպես նաեւ՝ ՀՀ կառավարությունից պահանջում էին «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում կամ Եռաբլուրում։
Երեկ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Գագիկ Գինոսյանը կհուղարկավորվի Եռաբլուր պանթեոնում։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Խեղճ էակ` «Ես, որպես կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար, գտնում եմ, որ մշակութային հաստատությունները պետք է հնարավորինս զերծ պահել․․․ ամենայն հարգանքով ցանկացած գործչի վաստակի նկատմամբ, սա կապ չունի որեւէ անձի հետ, ես չեմ գտնում, որ դրանք լավագույն վայրերն են հուղարկավորություն կազմակերպելու համար»…
Բախշյան Յուրայի հայրը` Բախշյան Գուրգենը, նման ախքատիկ հայերենով հիմարություններ դուրս տվողին անվանում էր «պսպղուն դմբո»: Ի՞նչ կանվաներ եթե այդ դմբոն «կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար» է: