«Ռուսաստանը Հայաստանին կոչ է անում հրապարակային հարձակումների և քննադատության փոխարեն ՀԱՊԿ-ում իրավիճակի քննարկում սկսել»,- «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
Նա նշել է, որ բոլորը շահագրգռված են ՀԱՊԿ-ի գործունեության հետագա բարելավմամբ և նրա՝ որպես ռազմաքաղաքական միավորում, արդյունավետությամբ։
«Իհարկե, դրան կնպաստի Հայաստանի արագ վերադարձին կազմակերպության բնականոն և լիարժեք աշխատանքին: Ցավոք, մեր հայ դաշնակիցները դեռ հեռու են իրենց պահում»,- նշել է Պանկինը: