Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հաշվի առնելով, որ Ալիևի քաղաքականության նպատակ է հայտարարված Հայաստանի ու հայության դեմ պայքարը, նրա վերընտրվելը ներքին լեգիտիմություն է հաղորդում դրան. Վարուժան Գեղամյան

Փետրվար 08,2024 12:17

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան իր ալիքում գրել է. «Ալիևը վերընտրվեց։ Լավ, բա հետո՞: Երեկ կայացած ընտրություններում Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը «Հաղթանակած ազգին հաղթանակած առաջնորդ» կարգախոսով վերընտրվեց՝ առանց որևէ արտառոց ջանքերի ստանալով ձայների շուրջ 92 %-ը։ Առաջին հայացքից ոչ մի յուրահատուկ բան։ Սակայն այս ընտրությունները տարբերվում էին նախորդներից։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ալիևի արտաքին ու ներքին քաղաքականության հիմնական նպատակ է հայտարարված Հայաստանի ու հայության դեմ շարունակական պայքարը և Թուրքիայի (Թյուրքական աշխարհի) հետ միավորումը, ապա նրա վերընտրությունը ներքին լեգիտիմություն է հաղորդում ադրբեջանական այս քաղաքականությանը։
Սա էլ, իր հերթին, նշանակում է, որ Ադրբեջանը լիարժեք ու նոր թափով շարունակելու է Հայաստանի դեմ ագրեսիան՝ նպատակ ունենալով առաջին հերթին չեզոքացնել Հայաստանի դիմադրողականության հնարավորությունները, ինչը թույլ կտա հեշտացնել տարածքային նոր նվաճումները (առաջին հերթին Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի ուղղություններով)։

Հայաստանի հետ խաղաղության կամ բարիդրացիական հարաբերությունների մասին նույնիսկ խոսք չկա»:

Ինչպես հայտնում է «Ազատություն»-ը, 6 հազար 537 ընտրատեղամասերից 6 հազար 102-ից ստացված քվեարկության արդյունքների համաձայն իշխող նախագահ Իլհամ Ալիևը հաղթում է ձայների ճնշող մեծամասնությամբ։

Ալիևը ստացել է ձայների 92, 5 տոկոսը՝ (4 մլն 281 հազար 625 ձայն), հաղորդել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը։

Զահիդ Օրուջը ստացել է 2,19 տոկոս ձայն, Ֆազիլ Մուստաֆան՝ 2 տոկոս, Գուդրաթ Հասանգուլիևը՝ 1,76 տոկոս, Ռազի Նուրուլլաևը՝ 0,8 տոկոս, Էլշադ Մուսաևը՝ 0,67 տոկոս, Ֆուադ Ալիևը՝ 0,53 տոկոս ձայն։

Մոտ 10 միլիոն բնակչություն ունեցող Ադրբեջանում, պաշտոնական տվյալներով, քվեարկելու իրավունք ունի քաղաքացիների կեսից ավելին՝ 6 միլիոն 478 հազար 623 մարդ։ Ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների շուրջ 77 տոկոսը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829