Մասնագետները զգուշացնում են այն վտանգների մասին, որոնց կարող են հանգել Հայոց պատմությունն անվանափոխելով։ Որպես այդ վտանգներից մեկը՝ նրանք մատնանշում են այն, որ այդպիսով մոռանում են Արցախի ու պատմական Հայաստանի, սփյուռքի գաղթօջախների մասին, կենտրոնանալով միայն Հայաստանի պատմության վրա։
168.am-ի հետ զրույցում պատմաբան և դասագրքերի հեղինակ Աշոտ Ղուկասյանն ասաց՝ սա իշխանության հերթական քայլն է՝ պետական շահերին դավաճանելու, հայոց պատմնությունը մոռանալ տալու ճանապարհին։
«Նախ, ավանդույթի ուժով մեր բոլոր պատմիչներն իրենց պատմությունն անվանել են «Հայոց պատմություն», հաջորդը՝ երբ ասում ենք՝ Հայաստանի պատմություն, դա ասոցացվում է միայն այսօրվա պատմության հետ, ինչը կազմում է Նիկոլ Փաշինյանի ասած՝ 29.800 քկմ տարածքին վերաբերող պատմությունը։
Այսինքն՝ այս իշխանությունը նեղացնում է մեր պատմությունը, սահմանափակելով՝ հասնում այսօրվա տարածքին, դրանով կատարելով Ադրբեջանի պատվերը։
Կարդացեք նաև
Նրանք այս ամենով մոռացության են տալիս Արցախի պատմությունը, նաև սփյուռքի ու գաղթօջախների պատմությունը, որովհետև, երբ ասում ենք՝ Հայոց պատմություն, նշանակում է՝ հայերի ու Հայաստանի պատմություն։ Իսկ երբ ասում ենք՝ Հայաստանի պատմություն, չենք կարող այնտեղ ներառել գաղթօջախների, սփյուռքի, Արցախի պատմությունը»,- նշեց պատմաբանը։
Նրա խոսքով՝ այս ամենը թույլ չտալու համար կա միայն մեկ ճանապարհ՝ իշխանափոխություն, հակառակ դեպքում իշխանությունները կիրականացնեն իրենց ծրագիրը, և արդյունքում հետագա սերունդներին նույնիսկ հնարավոր չի լինի փոխանցել Հայաստանի պատմությունը։
Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։