Ermenihaber. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ազգային անվտանգության խորհրդականների հետ։
Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի դաշնակիցների՝ Ուկրաինային սպառազինություն և զինամթերք տրամադրելու մասին արած հայտարարության մեջ մատնացույց է արել Թուրքիային և բարձր գնահատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը։
Նա մասնավորապես նշել է, որ թուրքական անօդաչու թռչող սարքերը՝ «բայրաքթարները», Ուկրաինային տրամադրվել են ռուս-ուկրաինական հակամարտությունից առաջ, իսկ այժմ անօդաչու թռչող սարքեր արտադրելու համար Ուկրաինայում կառուցվում է գործարան։
Ստոլտենբերգը դա օրինակ է համարել ՆԱՏՕ-ի անդամների համար, որոնք Ուկրաինային աջակցում են սպառազինության և զինամթերքի մատակարարմամբ։ Եվ դրա հետ մեկտեղ ներդրումներ են անում սեփական զենք արտադրելու կարողությունները մեծացնելու համար։
Կարդացեք նաև
«Մենք պետք է գիտակցենք, որ Ուկրաինայի պատերազմը դժվար է, քանի որ առաջին համաշխարհայինի խրամատային պատերազմի և 21-րդ դարի անօդաչու թռչող սարքերի և ժամանակակից տեխնոլոգիաների համադրություն է։ Մենք Ուկրաինային ցուցաբերած մեր օգնությամբ աշխատում ենք ամբողջովին հաղթահարել այս դժվարությունները»,-հայտարարել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը։