Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառն ինչով էր մեղավոր. ֆոտոմեղադրանք

Փետրվար 08,2024 12:30

Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծ 34 հասցեում է գտնվում Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոցը: Արվեստի դպրոցը հիմնադրվել է 1986 թվականին, իսկ մեծանուն խմբավար-երգահանի անունով է կոչվել 2000 թվականին:

Շատ կուզեի, որ դպրոցին, նրա տքնաջան գործունեությանը նվիրեի իմ այս հրապարակումը: Սակայն խոսքս օրերս կատարվածի մասին է:

Մեզնից շատերը, հնարավորության դեպքում, երբ հայտնվում էին այս դպրոցի բակում, անտարբեր չէին կարող մնալ լուսանկարում պատկերված գեղեցկուհու՝ ծառի նկատմամբ, որի փարթամ վարսերի տակ հատկապես ամռանը բացօթյա հանդիպումներ, քննարկումներ էր ծավալվում մարդու, բնության, արվեստի… վերաբերյալ, կար յուրօրինակ դադար, երբ դու էիր լսում ծառին, եւ ծառը քեզ…

Այս ծառը տասնյակ տարիներ խորհրդանիշ է եղել գեղեցկության, կյանքի, երիտասարդության, նա զրուցել է մեր մեծերի հետ, ովքեր այցելում էին դպրոց, սիրվել է դպրոց հաճախող երեխաների, մանկավարժների կողմից:

Օրեր առաջ տեղացած առատ ձյունից հետո դպրոցի տնօրինությունը դիմում է Երեւանի քաղաքապետարան, տարատեսակ լարերից ծառի ճյուղերը զատելու, վերեւի ճյուղերը կտրելու խնդրանքով: Միայն այդքանը:

Եվ ինչ է անում քաղաքապետարանի համապատասխան բաժինը:

Նայեք լուսանկարները:

Բայց մի՞թե հանգուցալուծումը սա էր, ծառն ինչով էր մեղավոր:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829