Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարտունակ բանակը Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անկախության ապահովման կարևորագույն գործոններից է. Վաղարշակ Հարությունյան

Փետրվար 07,2024 23:23

Փետրվարի 5-ին դեսպանությունում կայացել է ընդունելություն՝ նվիրված ՀՀ Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձին։

Ընդունելությանը ներկա են գտնվել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, ռազմական կցորդներ, Հայ առաքելական եկեղեցու և համայնքի ներկայացուցիչներ։

Ելույթ ունենալով միջոցառմանը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ ուժեղ և մարտունակ բանակը Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անկախության ապահովման կարևորագույն գործոններից է: Նա կարևորել է Զինված ուժերում իրականացվող շարունակական բարեփոխումները՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Դեսպանն իր խոսքում նշել է նաև Ռուսաստանի դերը ՀՀ ԶՈւ կազմավորման գործում, ինչպես նաև անդրադարձել պաշտպանական ոլորտում հայ-ռուսական փոխգործակցությանը:

Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև Դեսպանությանը կից ռազմական կցորդ, գնդապետ Գարեգին Մելիքսեթյանը, ով ներկայացրել է Հայաստանի ԶՈւ անցած ուղին, անդրադարձել ներկայիս ռազմատեխնիկական համագործակցության որոշ ոլորտներին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել իր գործընկերներին՝ հետևողական համագործակցության համար։

 

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829