ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՀՀ ԱԺ ամբիոնից 07.02.2024թ.
Նիկոլ. «Պայմանագրի (Ադրբեջանի հետ) տեքստում կա մի համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է, թե կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած որևէ պարտավորություն չկատարելու համար»։
Նշեմ, որ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ կետը ասում է, որ ՀՀ ԱԺ կողմից` «Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել»:
Կարդացեք նաև
Իսկ Սահմանադրության 205-րդ հոդվածի 1-ին կետն ասում է. «…ՀՀ տարածքային փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով»:
Նիկոլն այսօր փաստացի արձանագրել է, որ Ալիևի հետ միասին, արդեն համաձայնեցրել են ՀՀ Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը:
Քանի որ ՀՀ Սահմանադրությունը ՀՀ ցանկացած իշխանության արգելում է ինքնագլուխ տարածքային փոփոխություններ անել, կամ Սահմանադրությանը հակասող որևէ միջազգային պայմանագիր վավերացնել` Նիկոլն էլ որոշել է փոխել Սահմանադրությունը:
Ովքեր և այն ամենը, որոնք խանգարում են Հայաստանը վերջնականապես կործանելուն` պախարակվում ու հետապնդվում են, կամ էլ ենթարկվում են փոփոխության:
Ասվածի վառ ապացույցն Արցախի հարցն է:
Հերթը հասել է Հայաստանին, եթե իհարկե մինչ այդ, միասնական ջանքերով չկարողանանք սրանց հեռացնել իշխանությունից»: