Փետրվարի 12-ից 18-ը Ռումինիայում կայանալիք ըմբշամարտի Եվրոպայի 75-րդ առաջնությունում, որը օլիմպիական վարկանիշային կարգավիճակ չունի, մրցագորգն առաջինը կտրամադրվի հունահռոմեական ոճի ներկայացուցիչներին:
Գլխավոր մարզիչ արմեն Բաբալարյանի ղեկավարությամբ այդ պատասխանատու մրցաշարին նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականը ամբողջական կազմով մրցավայր մեկնելու է փետրվարի 10-ին:
Արմեն Բաբալարյանի հետ Բուխարեստ պատրաստվում են մեկնել 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, 60 կգ` Գեւորգ Ղարիբյանը, 63 կգ` Հրաչյա Պողոսյանը, 67 կգ` Սլավիկ Գալստյանը,72 կգ` Աշոտ Խաչատրյանը, 77 կգ` Մալխաս Ամոյանը, 82 կգ` Կարեն Խաչատրյանը, 87 կգ` Գեւորգ Թադեւոսյանը, 97 կգ` Արթուր Ալեքսանյանը եւ 130 կգ` Դավիթ Օվասապյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ