ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը Երևանի ավագանու ընտրություններից երկու օր առաջ ՀՀ գլխավոր դատախազին գրություն է ուղարկել ընդդեմ Երևանի քաղաքապետի ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանի։
Radar Armenia-ի տրամադրության տակ է հայտնվել այդ գրությունը, որով պատգամավորն Աննա Վարդապետյանին խնդրել է ուսումնասիրել ֆեյսբուքում «Ականատես» դիտորդական առաքելության գրառումը, ըստ որի՝ իբր Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում աշակերտներին ստիպել են մասնակցել Տիգրան Ավինյանի քարոզարշավին: